Skip to main content
Հետադարձ կապ

Բաղադրատոմսեր

Առաջին հավելյալ սնունդը պետք է լինի համասեռ և մեղմ համ ունենա, բայց երբ երեխան սովորում է գդալով ուտել, խորհուրդ է տրվում նրան ամենատարբեր համեր ունեցող սննդատեսակներ տալ:

Ինչ են սիրում ուտել փոքրիկները

Հավելյալ սնունդը երեխային պետք է ապահովի բավարար էներգիայով, սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով: Հատիկեղենը, շիլաներն ու կարտոֆիլը հավելյալ սննդի հիմքն են և էներգիայի լավ աղբյուրներ, սակայն միայն բուսական սննդատեսակները չեն կարող ապահովել վաղ հասակի երեխայի բոլոր սննդային պահանջները: Կենդանական ծագման սննդատեսակներից միսը, թռչնամիսը, ձուկն ու կենդանիների օրգանները սպիտակուցների, երկաթի և ցինկի լավագույն աղբյուրներն են, իսկ կաթնամթերքը հարուստ է սպիտակուցներով, կալցիումով և վիտամին A-ով:

Հավով ապուր
Համեղ և օգտակար ապուր

Փանքեյք կամ ամերիկյան բլիթներ
Պատրաստե՛ք միասին երեխաների հետ

Տնական պանրային սոուս
Մատուցե՛ք կտրտած բանջարեղենի ափսեի հետ

Հավելյալ սննդի բաղադրատոմսեր 9-12 ամսական երեխաների համար
Կրծքով կերակրելը շարունակում է մնալ ձեր երեխայի համար սննդի կենսական աղբյուր: Բայց դա ինքնին բավարար չէ:

Հավելյալ սննդի բաղադրատոմսեր 6-8 ամսական երեխաների համար
Գերադասելի է երեխային ամեն անգամ թարմ պատրաստված սնունդ տալ

Սնուցում