Skip to main content
Հետադարձ կապ

Հավով ապուր

Բաղադրիչներ՝

  • 1 գազար
  • 1 հատ կարմիր պղպեղ
  • 1 հատ կանաչ պղպեղ
  • 1 հատ միջին կարտոֆիլ
  • 3-4 նեխուրի ձողիկ
  • 30գ շականակագույն բրինձ
  • 300գ հավի կրծքամիս
  • կանաչի

Բրինձը 1ճ/գ ձեթով բլանշ անել, ավելացնել արդեն եփած հավի կրծքամիսը և կտրտած կարտոֆիլը, հետո վրան ջուր ավելացնել։ Երբ արդեն բրինձը ու կարտոքիլը գրեթե եփված են, ավելացնել նաև մյուս բանջարեղենները։ Վերջում լցնել կտրտած կանաչին և անջատել կրակը։ 

Այստեղ կարևոր է , որ բոլոր բանջարեղենները երեխաները կտրտեն՝ համապատասխան դանակով։ Գուցե այդքան էլ համաչափ կտրտված չլինի, բայց դա այս դեպքում կարևոր չէ։

Բաղադրատոմսեր