Skip to main content
Հետադարձ կապ

Խաղադարան

Խաղը երեխայի հիմնական զբաղմունքն է, աշխարհաճանաչողության նրա հիմնական գործիքը: Խաղի արդյունքում զարգանում են երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և զգայական ոլորտները, ակտիվանում է երևակայությունը: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն վաղը: Ուրեմն, եկե՛ք խաղանք:

Հիշե՛ք, երեխաները սովորում են, երբ

  • խաղեր են խաղում,
  • լսում են ձեր պատմությունները, ձեր կարդացած հեքիաթները, իսկ հետո խոսում են դրա մասին,
  • զբոսանքի ժամանակ կամ դրանից հետո խոսում են այն մասին, թե ինչ տեսան,
  • երբ իրենք են պատմություններ պատմում կամ հորինում, արտասանում են, երգում, նկար են դիտում կամ էլ բացատրում են, թե ինչպես են ինչ-որ բան արել:

Թաքցնում ենք խաղալիքը
Այս խաղը կօգնի զարգացնել երեխայի ուշադրության կենտրոնացումը

Կենդանացնե՛նք նկարը
Աշխատե՛ք այնպիսի նկար ընտրել, որտեղ հայրիկը ներկա է՝ ներգրավելու նաև «պասիվ» հայրիկներին։

Խաղեր տառերի, բառերի և պատմությունների հետ
Խաղի բազմազանությունը կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար:

Համընկնող տառեր
Թողե՛ք՝ երեխան ինքը բացահայտի, որ սխալվել է: Ավելին, հարցրե՛ք նրան, թե ինչու է այդպես ուղղում սխալը:

Բառաքարտեր
Մենք գիտենք, որ զարգանալու և վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր:

Դրական ծնողավարում