Skip to main content
Հետադարձ կապ

Ատամների խնամք. ե՞րբ դիմել ատամնաբույժին և ինչպե՞ս գրագետ խնամել երեխայի ատամները

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ունենա առողջ ու գեղեցիկ ատամներ: Դրա անհրաժեշտության մասին շատ ծնողներ,  որպես կանոն, հիշում են միայն այն ժամանակ, երբ երեխան բախվում է խնդիրների՝ ատամնացավ, կարիես, այտուց և այլն: Երեխայի ատամնաշարի հետ կապված խնդիրների զգալի մասը հնարավոր է կանխարգելել: 

 

Ատամների խնամք 0-6 տարեկանում

Երեխայի առաջին «այցն» ատամբաբույժին պետք է կազմակերպել հենց առաջին կաթնատամների ծկթումից սկսած: Ոսկե կանոն է՝ պետք չէ առաջին այցը հետաձգել մինչև կառաջանան խնդիրներ, հատկապես՝ ցավային զգացողություններ. այլապես ստոմատոլոգին այցելելը երեխան կասոցացնի բացասական էմոցիաների, վախի հետ, ինչն ավելորդ սթրես է թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։

Ատամների խնամք 0-6 տարեկանում. առաջին այցն ատամնաբույժին (պրոֆիլակտիկ այցեր)
Երեխայի առաջին «այցն» ատամբաբույժին պետք է կազմակերպել հենց առաջին կաթնատամների ծկթումից սկսած:
Ատամների խնամք 0-6 տարեկանում. ե՞րբ դիմել ատամնաբույժի
Երեխայի բերանի խոռոչի առողջությանը պետք է սկսել հետևել նորածնային հասակից:

Կարիեսի առաջացման հավանականությունը նվազեցնող գործոններից են բերանի խոռոչի լիարժեք հիգիենան, առողջ սննդակարգը և ապրելակերպը, ինչպես նաև ախտահարվածության դեպքում կաթնատամների ժամանակին բուժումն ու խնամքը։

Ատամների խնամք 6-12 տարեկանում

Կարևոր տեղեկություններ 6-12 տարեկան երեխաների մշտական ատամների ծկթման, լնդերի բորբոքման և վնասված ատամների բուժման մասին:

Մշտական ատամների ծկթում, լնդերի բորբոքում, վնասված ատամի բուժում
6-12 տարեկան երեխաների մշտական ատամների ծկթման, լնդերի բորբոքման և վնասված ատամների բուժման մասին:
Կարիես. ինչպե՞ս կանխարգելել
6-12 տարեկան երեխաների կարիեսի կանխարգելմանն առնչվող համապարփակ տեղեկատվություն:

Ամենաուշը 3 ամիսը մեկ պետք է փոխել ատամի խոզանակը, նաև երբ նկատում ենք, որ խոզանակի մազիկները ձևափոխվել են։

Ավելի վնասակար է, երբ քաղցրավենիքն օգտագործում ենք օրվա մեջ մի քանի անգամ, թեկուզ և քիչ քանակությամբ, քան թե օրվա մեջ մեկ անգամ, թեկուզ և շատ քանակությամբ (թուքը այսպիսով հասցնում է չեզոքացնել բերանի խոռոչի թթվայնությունը)։ Հետևաբար ցանկալի է քաղցրից հետո կա՛մ ջուր խմել, կա՛մ ողողել բերանը և հնարավորինս պակասեցնել քաղցր  ուտելու հաճախականությունը։

62555977