
Ամառ և ջուր. ինչպե՞ս զովանալու ցանկությունը կարող է վերածվել սպառնալիքի
Զովանալու ամենահաճելի ու օգտակար միջոցներից մեկը լողն է, բայց լողն ու դրան ուղեկցող որոշ գործոններ կարող են լրջորեն վնասել երեխաներին։ Բարեբախտաբար, վտանգները հնարավոր է կանխել, հետևանքները՝ չեզոքացնել։ Լողի հավանական վտանգների, դրանց կանխարգելման և ծագած խնդիրների հաղթահարման մասին զրուցել ենք Ուիգմոր Կանանց և Երեխաների Հիվանդանոցի մանկական ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի հետ։
1) Ե՞րբ սկսել
Ջրի հետ շփումը տանից դուրս (ծով, լիճ, լողավազան) խորհուրդ է տրվում սկսել վեց ամսականից հետո, որովհետև մինչ այդ երեխաները շատ զգայուն են ջրի ջերմաստիճանի հանդեպ ու դեռևս չունեն լավ զարգացած կոորդինացիա։ Մինչև վեց ամսականը, երեխայի ժամանցը ջրում ցանկալի է կազմակերպել լոգարանում կամ փչովի փոքրիկ լողավազանում՝ նախատեսված միայն ձեր երեխայի համար։Պետք է խիստ հետևել մաքրությանը, քանի որ փոքրիկներն ամեն ինչ դնում են բերանը, կարող են նաևխմել ջուրը, իսկ եթե հաշվի առնենք, որ կարող են նաև ջրում հոգալ իրենց բնական կարիքները՝ մաքրության և ջրում այլ երեխայի հետ չլինելու հարցն էլ ավելի է կարևորվում։
Որքան էլ մեծ լինի ծնողի ցանկությունը, որ իր երեխան լողա՝ միանշանակ չի թույլատրվում երեխային ջուրը մտցնել ստիպողաբար, ուժով, հանկարծակի ջուր ընետելով։Այդ կերպ կարելի է երեխային հոգեբանական լուրջ վնաս հասցնել ու էլ ավելի խորացնել ջրի հանդեպ նրա հակակրանքը։ Եթե այնուամենայնիվ դուք վճռական եք երեխային լողալ սովորեցնելու հարցում՝ կա՛մ դիմեք պրոֆեսիոնալ մարզչի, որը երեխաների հետ աշխատելու հարուստ փորրձ ունի, կա՛մ դիմեք հոգեբանի։
(!) Համաձայն եվրոպական և ամերիկյան մանկաբույժների ասոցիացիաների ուղեցույցների, երեխաներինկարելիէլողալսովորեցնելսկսածմեկտարեկանից։
2) Երբ ջուրը վտանգ է
Անգամ երկուսուկես սանտիմետր խորությամբ ջուրը կարող է մեծ սպառնալիք լինել մանկահասակ երեխաների համար, որովհետև նրանք հիմնականում խեղդվում են լուռ և բնավ պարտադիր չէ, որ սուզվեն՝ բավական է նույնիսկ ջրի ոչ ճիշտ հոսքը դեպի բերանը, որպեսզի այն դառնա շնչահեղձության, ջրահեղձության պատճառ։ Իմանալով սա՝ երեխային երբեք չի կարելի թողնել միայնակ լոգատաշտում, փչովի լողավազանում և նույնիսկ դեկորատիվ ջրավազանի մոտ, քանի որ նույնիսկ «ջուր չսիրող» երեխան կարող է ընկնել դրա մեջ։
Իսկ եթե որոշել եք, որ երեխային պետք է տանեք ծով կամ լողավազան և ցանկանում եք, որ նա ջուրը մտնի, ուրեմն առաջնահերթ պատասխանեք այս հարցին՝ ես կարողանո՞ւմ եմ լողալ։ Երեխայի անվտանգության երաշխավորը ծնողն է․ միշտ չէ, որ մոտակայքում կլինի փրկարար կամ լողորդ, որը հարկ եղած դեպքում կհասնի օգնության։ Եվ կարևոր չէ՝ երեխան կրում է փրկողակ, թե փչովի ժիլետ-բաճկոնակ՝ ջրում երեխան պետք է լինի ծնողից մեկ ձեռքի հեռավորության վրա։ 20 վայրկյանը բավական է, որպեսզի երեխան ջրահեղձվի։
(!) Լողի մարզիչ ընտրելիս հետաքրքրվեք՝ արդյոք տիրապետում է բժշկական առաջին օգնության կանոններրին։
3) Երբ և որքան ժամանակ
Խնդիրները սկսվում են մինչև ջրին հասնելը։ Շատ ծնողներ համոզված են, որ ծովից հետո երեխայի իմունային համակարգը կբարելավվի, ու նա հազվադեպ կհիվանդանա։ Սակայն պետք է հիշեցնենք ծնողներին, որ արևահարության վտանգներն ավելի շատ են, քան վիտամին Դ-ի օգուտը, որ կսինթեզվի այդ ընթացքում։ Հետևաբար, մինչև վեց ամսական երեխաներին առհասարակ խորհուրդ չենք տալիս թողնել արևի ուղիղ ճառագայթների տակ, վեց ամսականից հետո կարելի է, բայց միայն փակ լողազգեստով ու գլխարկով՝ պայմանով, որ մարմնի բաց մնացած հատվածներին պետք է քսել երեխայի տարիքին համապատասխանող արևապաշտպան քսուք։
Այդ ամենով հանդերձ, երեխան չպետք է ժամեր շարունակ մնա արևի ուղիղ ճառագայթների տակ․ 15-20 րոպեն բավական է։ Նախընտրելի ժամերն են՝ առավոտից մինչև ժամը 11-12-ը և 17:00-ից հետո, երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներիքանակըքիչէ։Եվնույնիսկայդժամերին, ցանկալիէ, որերեխաներըկրենթեթև, շնչողգործվածքիցերկարաթևհագուստ, լայնեզրգլխարկուգերազանցապեսմնանստվերում։
Արևահարման և արևայրուքի մեծ վտանգ կա այն ժամանակ, երբ երեխաները ջրում են, քանի որ ջուրը թույլ չի տալիս զգալ մաշկի ջերմությունը (անընդհատ հովացնում է), իսկ այդ ընթացքում արևը շարունակում է իր գործն անել։ Արդյունքում երեխաները կարող են լուրջ այրվածքներ ստանալ։
(!) Եթե անգամ երեխան չի մտնում ջուրը՝ թարմացրեք արևապաշտպան քսուքը երկու ժամը մեկ, իսկ եթե լողում է՝ ջրից դուրս գալուց հետո երեխային պահեք ցնցուղի տակ, չորացրեք մաշկը և քսեք արևպաշտպանը։
4) Այրվածք է, ի՞նչ անել
Առաջինն ինչ պետք է անել՝ երեխային զով միջավայր տեղափոխելն է, քանի որ մաշկի տաքացումը դեռ ընթացքի մեջ է։ Պետք է ցավազրկել․ այրված մաշկը կարող է սաստիկ ցավ պատճառել երեխային։ Եթե մաշկը ենթարկվել է այրվածքային փոփոխությունների (մաշկի շերտազատում, որը ժողովրդական խոսույթում հայտնի է որպես փուչիկ), ապա պետք է դիմել բժշկի, քանի որ հնարավոր է որոշակի միջամտությունների կարիք լինի, իսկ եթե բժշկին դիմելու տարբերակ չկա, ապա ցանկալի է ձեռքի տակ ունենալ երեխայի տարիքին համապատասխանող այրվածքների համար նախատեսված քսուքներ, որոնք պետք է կիրառել այնպես, ինչպես նկարագրված է պրեպարատի ուղեցույցում՝ ապահովելով մաքուր միջավայր և մաքուր ձեռքեր։
Եթե չկան այրվածքային փոփոխություններ, ապա բավական է ապահովել հով միջավայր, ցավազրկել և խոնավեցնել մաշկը՝ մաքուր ջրով (ցանկալի է՝ հոսող) կամ մաքուր թրջոցներով։
(!) Սառեցման նպատակով մի՛ օգտագործեք ձեթ, մածուն, շերտատած կարտոֆիլ, ցեխ, միս և այլն։ Սառույցը նույնպես հակացուցված է, քանի որ կարող է հակառակ ազդեցություն ունենալ։
5) Վարակներ կամ ջրազրկում
Հայտնի բան է՝ ծովում կամ լողավազանում շատ երեխաներ պարբերաբար ջուր են կուլ տալիս, հետևաբար, եթե ջրում առկա է որևէ վարակ՝ առաջինն ահազանգում է աղեստամոքսային տրակտը՝ փսխման, լուծի, ջերմելու տարբերակով, ինչը միանգամից հուշում է՝ գործ ունենք աղիքային ինֆեկցիայի հետ՝ անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։ Եթե բժշկին հասնելու տարբերակ չունեք, ապա առաջինն ինչ պետք է անել՝ երեխային առատ ջուր տալն է, իսկ եթե ձեռքի տակ ունեք աղային լուծույթ՝ տվեք դա։
Հայտնի փաստ է՝ մարդը ջուր է կորցնում ոչ միայն միզելու, քրտնելու, հետ տալու կամ լուծելու ճանապարհով, այլ նաև շնչառության միջոցով։ Ջրում՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ, շնչառությունն արագանում է, և երեխան շարունակաբար կորցնում է իր մարմնի ջուրը, մինչդեռ նրան շրջապատող ծովի, լճի, լողավազանի ջուրը թույլ չի տալիս զգալ չորության զգացումը։ Հետևությունը մեկն է՝ չենք սպասում, որ երեխան ունենա ծարավի զգացում և ջուր պահանջի՝ մենք ենք առաջարկում ջուր երեխային՝ կես ժամը մեկ և հետևում, որ խմի գոնե մի քանի կում։
6) Այստեղ չեն լողում
Ջրային գոտիներում վտանգների ենթակա են ոչ միայն երեխաները, այլ նաև դեռահասները։ Այստեղ շատ խնդիրներ պայմանավորված են նրանց տարիքին բնորոշ դրսևորումներով՝ մրցակցել, գլուխ գովել, գռազ գալու անել բաներ, որոնց հմտությունն օբյեկտիվորեն չունեն։ Լողալ գիշերը, սուզվել, լողալ հեռու՝ չկարողանալով հաշվարկել խորությունը, ջրի հոսանքը, հոգնածության աստիճանը, ուժի պակասը։ Լողալ արբած վիճակում, երբ սթափ չես․ դա կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների։ Ցատկել ժայռերից՝ գաղափար չունենալով, թե ինչ կա ընդերքում։ Այս բոլորի մասին պետք է խոսել դեռահասների հետ, նախազգուշացնել հավանական վտանգների մասին։
Կան վայրեր, ուր կա ջուր, բայց դրանք նախատեսված չեն լողալու համար՝ շատրվանների ավազաններ, գետեր, որոշ լճեր, ջրամբարներ և այլն։
Վերջին ամիսներին սոցցանցերում վիրուսային են դարձել, աշխարհի տարբեր անկյուններում, կոնտակտային շատրվաններից հոսանքահարման դեպքերի մասին հոլովակները։ Այո, դրանք պետք է նախագծված լինեն այնպես, որ մարդիկ կարողանան հանգիստ մտնել դրանց մեջ, քայլել ջրի շիթերի արանքով, բայց հաճախ շատրվանի անսարքության մասին հայտնի է դառնում այն բանից հետո, երբ որևէ դեպք է տեղի ունենում։ Բացի այդ, ջրի բարակ շերտով ծածկված այդ տարածքները իրենցից ներկայացնում են սահելու, ընկնելու և որևէ վնասվածք ստանալու անհերքելի ռիսկ։
Ինչ վերաբերում է ավազանով շատրվաններին, ապա շատ երեխաներ սիրում են լողալ դրանց մեջ (շրջանցելով արգելքները)։ Հոսանքահարման ռիսկից զատ, այստեղ մեծ է նաև որևէ վարակ ձեռք բերելու հավանականությունը, քանի որ այդ ավազանները նախատեսված չեն լողալու համար, ուստի չունեն մաքրման այնպիսի համակարգ, ինչպիսին ունեն (կամ պետք է ունենան) լողավազանները։
Ինչ վերաբերում է գետերին՝ պետք է չմոռանալ, որ հոսող ջուրը ենթադրում է, որ գետի ձեզ ծանոթ հատվածի հատակը երբեք չի լինում նույնը․ հոսանքը բերում է քարեր, ջրում կարող են հայտնվել կոտրված ապակու կտորներ, սատկած կենդանիներ (վարակի ևս մեկ աղբյուր)։
Եթե լողալ, ապա միայն այնտեղ, ուր դա թույլատրվում է։
7) Լողալուց հետո
Անկախ այն բանից, թե որտեղ է լողացել երեխան՝ ծովում, լճում, թե լողավազանում, լողալուց հետո պարտադիր պետք է ցնցուղ ընդունի, իսկ տուն (հյուրանոցի համար) հասնելուն պես՝ մանրակրկիտ լողանա, որպեսզի ազատվի տարատեսակ վարակներից ու մանրէներից։
(!) Եթե լողավազանի ջուրը մաքրվում է քլորով կամ եթե երեխան շատ է եղել արևի տակ, ապա լողանալուց հետո նրա մարմինը պետք է չորացնել նուրբ, հպվող շարժումներով (չտրորել) և խոնավեցնել մաշկը քսուքով, որը կիրառել եք նախկինում և գիտեք, որ այն չունի կողմնակի ազդեցություն ձեր երեխայիմաշկիվրա։