Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

Գիտե՞ք, որ երեխայի ուղեղի 80 տոկոսը ձևավորվում է մինչ նրա 3 տարեկանը: Յուրաքանչյուր համբույրով ու գրկախառնությամբ, յուրաքանչյուր չափաբաժին առողջ սննդով ու խաղով դուք նպաստում եք ձեր երեխայի ուղեղի զարգացմանը: 

Խորհուրդներ ծնողներին

  • Ժամանակ հատկացրեք ձեր երեխային:
  • Ծիծաղեք միասին:
  • Աշխատեք աշխարհին նայել ձեր երեխայի աչքերով:
  • Համբուրեք երեխային, գրկեք նրան, թփթփացրեք մեջքին, սեղմեք նրա ձեռքը:
  • Ամեն օր ասացեք, որ սիրում եք նրան:

Խորհուրդներ 1-2 տարեկան երեխաների ծնողներին
Գիտե՞ք, որ այս տարիքի երեխաները հատկապես շատ են ուրախանում, երբ կարողանում են իրենց շրջապատի մարդկանց ուրախացնել:

Խորհուրդներ 9-12 ամսական երեխաների ծնողներին
Երեխաների ինքնագնահատականը ու վստահությունը բարձրացնելու համար մշտապես դրական մոտեցե՛ք հարցին: «Ոչ»-ի փոխարեն ասեք «այո», թեկուզ որևէ վերապահումներով:

Խորհուրդներ 6-9 ամսական երեխաների ծնողներին
Գիտե՞ք, որ 6 ամսականից սկսած, երեխաները կարող են ուտել ամեն ինչ՝ բացի մեղրից: Մեղր նա կարող է համտեսել` սկսած 1 տարեկանից:

Խորհուրդներ 1-6 ամսական երեխաների ծնողներին
Գիտե՞ք, որ 1-3 ամսական երեխաները ավելի լավ են տեսնում իրերը, երբ դրանք 20-30 սմ հեռավորության վրա են գտնվում:

Խորհուրդներ մինչև մեկ ամսական փոքրիկի ծնողներին
Նրբորեն գրկե՛ք և շոյե՛ք ձեր երեխային: Դա նրան հաստատ դուր կգա:

Դրական ծնողավարում