Skip to main content
Հետադարձ կապ

Գրքեր, որ կօգնեն երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին

Սիրելի՛ ծնողներ, 

Վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա ուզում է իմանալ, թե ինչ է կորոնավիրուսը, ինչու են մարդիկ ստիպված փակվել տանն ու ինչու չի կարելի իջնել բակ ու խաղալ ընկերների հետ։ Ստորև ներկայացնում ենք միջազգային հեղինակների կողմից պատրաստված երկու գրքերի հայերեն տարբերակները։

Առաջինը «Դու ես իմ հերոսը» ստեղծագործությունն է, որը ստեղծվել է մարդասիրական ոլորտում գործող ավելի քան 50 կազմակերպությունների (ՅՈՒՆԻՍԵՖ, ԱՀԿ, ՄԱԿ ՓԳՀ, ԿԽԿՄԸՄՖ, Սեյվ դը Չիլդրեն) համագործակցության արդյունքում։

Արիո անունով երևակայական կերպարի օգնությամբ պատմվածքը բացատրում է, թե ինչպես երեխաները կարող են պաշտպանվել ու պաշտպանել իրենց ընտանիքներին, ընկերներին կորոնավիրուսից և թե ինչպես հաղթահարել այն բացասական հույզերը, որոնք ի հայտ են գալիս, երբ առերեսվում են նոր և արագորեն փոփոխվող իրավիճակի հետ։

Երկրորդ գրքույկի հայերեն տարբերակը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից։ Այն ամենափոքրիկների համար է և կօգնի ծնողներին խոսել փոքրիկների հետ կորոնավիրուսի մասին։ 

Դու ես իմ հերոսը․ ինչպես երեխաները կարող են պայքարել ՔՈՎԻԴ -19-ի դեմ
Իմ անունը Կորոնավիրուս է

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

62555977