Skip to main content
Հետադարձ կապ

Խորհուրդներ մինչև մեկ ամսական փոքրիկի ծնողներին

  • Հնարավորություն տվե՛ք ձեր փոքրիկին տեսնել, լսել, ազատ շարժվել ու դիպչել ձեզ: Կտեսնեք, որ երեխան դեռ ձեռքերը և ոտքերը այդքան էլ կապակցված չի շարժում, սակայն կամաց-կամաց նա կսովորի կորդինացնել իր շարժումները:
  • Նայե՛ք երեխայի աչքերի մեջ և ժպիտով պատասխանեք նրա ժպիտին: Կտեսնեք, որ երեխան դրական է արձագանքում ձեր դեմքի արտահայտություներին ու շարժումներին:
  • Երեխայի հետ խոսե՛ք նուրբ տոնով և «երեխայի նման»: Բոլորը՝ թե՛ հայրը, թե՛ մայրը պետք է հաղորդակցվեն նորածնի հետ: Նա ձեզ լսում է, իսկ շուտով կսկսի հիշել ու կրկնօրինակել ձեր բառերը:
  • Աստիճանաբար փոխե՛ք ձեր ձայնը: Այն դարձրե՛ք դանդաղ/արագ, բարձր/ցածր, կոպիտ/նուրբ: Կտեսնեք, որ երեխան արձագանքում է և շփվում է ձեզ հետ:
  • Երեխային փորիկով գետնին դրե՛ք և նրա դիմաց զանգակ դրեք: Դանդաղ բարձրացրե՛ք այդ զանգակը և հետևե՛ք, թե ինչպես է երեխան բարձրացնում իր գլուխն ու ուսերը և նայում այդ առարկային:
  • Նրբորեն գրկե՛ք և շոյե՛ք ձեր երեխային: Դա նրան հաստատ դուր կգա:
  • Հաճախակի դարձրե՛ք մաշկը մաշկին շփումը: Երեխան շատ ավելի հանգիստ և ապահով է լինում, երբ զգում է ձեզ, ձեր բուրմունքը և լսում է ձեր ձայնը:

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

62555977