Skip to main content
Հետադարձ կապ

Հրավիրում ենք «Ծնողական ժողովի»

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առաջին ալիքը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ներկայացնում են «Ծնողական ժողով» հաղորդաշարի երրորդ եթերաշրջանը: Այս անգամ կրկին հավաքել ենք ծնողներին հուզող հարցերը, որոնց պատասխանում ենք մասնագետների հետ միասին:

Այս եթերաշրջանում ևս անդրադառնալու ենք բազմազան թեմաների. օդի աղտոտվածություն, կեսարյան հատում, ընտանեկան հարաբերություններ, ծնողավարում և աշխատանք, երեխաների վախեր և այլն: Պատասխանելու ենք այնպիսի հացերին, ինչպիսիք են. ինչպես պայքարել երեխայի ճարպակալության դեմ, ինչպես դաստիարակել ինքնուրույն երեխա, ինչպես օգնել երեխաներին լուծել կոնֆլիկտները ու ում խորհրդին հետևել երեխա մեծացնելիս:

Ամեն ուրբաթ ժամը 18:20-ին սպասում ենք բոլոր հայրիկներին ու մայրիկներին, պապիկներին ու տատիկներին, ինչպես նաև դեռահասներին՝ Առաջին ալիքի եթերում:

Եթե ինչ-ինչ պատճառներով չեք հասցնի դիտել այս կամ այն թեման եթերում, ապա Բեյբիսեֆ-ի այս էջում ձեզ համար հավաքելու ենք հաղորդման բոլոր թողարկումները:

Իսկ եթե ընթացքում հարցեր կծագեն թեմայի վերաբերյալ կամ նոր թեմաների առաջարկներ կունենաք, ապա գրեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆեյսբուքյան էջին: Կփորձենք հավաքել բոլոր նոր թեմաներն ու դիտարկել դրանք հետագայում ստեղծվող բովանդակության շրջանակում:

Հեռուստատեսային այս նախաձեռնության հիմնական կարգախոսին՝ «Թեևեր տալով ծնողներին՝ թևեր տալու յուրաքանչյուր երեխայի» կարգախոսին համահունչ, շարունակելու ենք ծնողներին աջակցել՝ առողջ ու երջանիկ երեխաներ մեծացնելու բարդ, բայց ամենակարևոր գործում: 

Կեսարյան հատում

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների երկրում կեսարյան հատումների թիվը չպետք է գերազանցի 10-15%-ը, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը գրեթե 40% է։

Որո՞նք են կեսարյան հատման ցուցումներն ու այդ եղանակի չարաշահման իրական վտանգները և ինչու՞ է այն դարձել այսքան նորաձև։

Այս ու նմանատիպ շատ ու շատ հարցերին պատասխանել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը։

Ինչու՞ է երեխաների համար կարևոր նախադպրոցական կրթություն ստանալը

Ի՞նչ խնդիրներ կան նախադպրոցական կրթության ոլորտում և ինչու՞ է կարևոր երեխաների համար հաճախել մանկապարտեզ։

«Ծնողական Ժողով»-ի նախադպրոցական կրթության կարևոր կարևորության և դրան խոչընդոտող հանգամանքների մասին է։

Ի՞նչ ազդեցություն ունի արտաքին միջավայրը դեռահասի զարգացման գործում

Դեռահասության փուլում մեր զավակների ընկերական շրջապատը կարող է նկատելիորեն փոխվել։ Եվ իհարկե յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր զավակն ունենա լավ ընկերներ։ Շփվի այնպիսի մարդկանց հետ, ովքեր միայն դրական ազդեցություն կունենան նրա վրա։ Բայց արի ու տես, որ մենք միշտ չէ, որ ճանաչում ենք մեր երեխաների ընկերներին։

Ի՞նչ են փնտրում դեռահասներն իրենց շրջապատում և ինչի՞ց են վախենում ծնողները։

Ինչպե՞ս համատեղել աշխատանքն ու ընտանիքը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած «Աշխատանքի շուկան Հայաստանում 2023» վիճակագրական ժողովածուի համաձայն՝ 2022թ.-ին մեր երկրի աշխատաշուկայում ներգրավված կանանց 40%-ը՝ 25-44 տարեկան է։ Այս խմբում էական թիվ են կազմում անչափահաս երեխաներ ունեցող մայրերը։

Ի՞նչ խնդիրների են բախվում աշխատող մայրերը և ինչպե՞ս է հնարավոր համատեղել աշխատանքն ու ընտանիքը։

 Մանկական վախերը և դրանց հաղթահարման ուղիները

Մենք երբեմն այնքան ենք վախենում մեր երեխաների վախերից կամ վախենալուց, որ կամա-ակամա անում ենք անթույլատրելի բաներ։ Ի՞նչ է վախը, արդյո՞ք այն միայն վնասում է երեխային, ինչպես է՛լ ավելի չբարդացնել վախի պոռթկում ունեցող երեխայի վիճակը։ Ծնողական ժողովում այսօր խոսելու ենք մանկական վախերի ու դրանց հաղթահարման ուղիների մասին։ Միացե՛ք մեր քննարկմանը։ 

Ծնող-դպրոց հարաբերություններ

Ինչպե՞ս առողջ կապ ստեղծել ծնողի և դպրոցի միջև,ինչպե՞ս օգնել դժվարությունների բախվող աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին։

Այս ու հարակից այլ հարցեր կքննարկենք այսօրվա «Ծնողական Ժողովում»