Skip to main content
Հետադարձ կապ

Ջերմ ընտանեկան հարաբերությունները կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու միջոց են

Դրական խոսքը, ուշադրությունն ու ապրումակցումն տանը հանգիստ ու խաղաղ միջավայր են ապահովում այս սթրեսային և բոլորովին ոչ հանգիստ իրավիճակում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի պարզ մոտեցում, որ կօգնեն ձեզ կառավարել բարկությունն ու սթրեսը, հարմարվել տնտեսական ճգնաժամի պատճառով առաջացրած ֆինանսական խնդիրներին, իսկ մեծ ընտանիքներում ապրելու դեպքում, ավելի խիստ հետևելով կանոնները՝ փորձել պաշտպանել ընտանիքի անդամներին։

Երեխաները մեզնից են օրինակ վերցնում։

  • Ինչպես մենք ենք շփվում տան այլ մեծահասակների և երեխաների հետ, այդպես էլ երեխաներն են շփվում մյուսների և մեզ հետ։ Աշխատեք տան բոլոր անդամների՝ մեծահասակների և երեխաների հանդեպ բարի լինել ու դրական խոսքեր կիրառել։
  • Տանը մեծահասակների վեճը կամ պարզապես բացասական զրույցները երեխաների վրա վատ են ազդում։
  • Որքան շատ մեր երեխաները գտնվեն հանգիստ, սիրով լի միջավայրում, այնքան ավելի հանգիստ ու ապահով կզգան իրենց։

Դրական մոտեցում օգտագործե՛քհաստատ օգնում է։

  • Աշխատեք ավելի հաճախ ասել, թե «ինչ եք ուզում», որ նրանք անեն, «ինչ չեք ուզում»-ն ասելու փոխարեն։ «Մի՛ աղմկիր» ասելու փոխարեն, ասե՛ք «խնդրում եմ, ավելի ցածր կխոսե՞ս»։
  • Գովաբանությունը ավելի գնահատված ու լավ զգալու առիթ է տալիս։ Հրաշալի խոսքերն, ինչպիսիք են «շնորհակալություն սեղանը հավաքելու համար» կամ «շնորհակալություն երեխային հետևելու համար», կարող են հրաշքներ գործել։

Ընտանիքով միասին հաճելի ժամանակ անցկացրեք։

  • Թո՛ղ յուրաքանչյուր օրվա ընտանեկան զբաղմունքը ընտրի ընտանիքի անդամներից որևէ մեկը։
  • Անպայման ժամանակ գտեք և որակյալ ժամանակ անցկացրեք միասին։

Ապրումակցեք և ուշադիր լսեք ձեր երեխաներին։

  • Երբ երեխան խոսում է ձեզ հետ, ուշադիր լսեք նրան և ցույց տվեք, որ ձեզ հետաքրքրում է իր ասածը։
  • Օգտակար կլինի նաև նրա ասածն ամփոփելը՝ օրինակ «Իմ կարծիքով՝ ասածդ»։

Տնային գործերը միասին արեք։

  • Երեխաներին և ընտանիքի այլ անդամներին խնամելը դժվար գործ է։ Շատ ավելի հեշտ է, երբ պարտականությունները կիսվում են։
  • Հավասարապես բաժանեք տնային գործերը և երեխաների խնամքը ընտանիքի անդամների միջև։
  • Հատուկ ժամանակ սահմանեք ընտանիքի մյուս անդամների հետ ժամանակ անցկացնելու համար։ Ձեզ համար ևս ժամանակ գտեք:
  • Երբ հոգնած եք կամ ընկճված, օգնություն խնդրելը նորմալ է։ Ձեզ դադարի ժամանակ է պետք։

Հանգիստ եղեք և կառավարեք կորոնավիրուսից առաջացած սթրեսը

Իսկապես բարդ ժամանակներ են։ Հոգ տարեք ձեր մասին, որպեսզի կարողանաք հոգալ ձեր երեխաների համար։

Դուք միայնակ չեք։

Միլիոնավոր մարդիկ այսօր նույն իրավիճակում են և նույն վախերն ունեն։ Գտեք ինչ-որ մեկին, ում կարող եք պատմել ձեր զգացմունքների մասին։ Ավելի քիչ օգտվեք սոցիալական մեդիայի այն հարթակներից, որոնք կարող են ձեզ անհանգստություն պատճառել։

Դադար առեք։

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ դադարի կարիք ունենք։ Երբ ձեր երեխաները քնած են, ձեզ հանգստացնող կամ ուրախացնող մի գործով զբաղվեք։ Ցուցակագրեք առողջ ապրելակերպին բնորոշ գործողությունները, որոնք սիրում եք անել։ Դուք դրան արժանի եք։

Լսեք ձեր երեխաներին։

Լսեք ձեր երեխաներին։ Ձեր երեխաները ձեր կարիքն ունեն։ Լսեք ձեր երեխաներին, երբ նրանք պատմում են իրենց զգացմունքների մասին։

Երբ բարկացած եք ու հիասթափված։

Մենք սիրում ենք մեր երեխաներին, բայց կորոնավիրուսի պատճառով առաջացած սթրեսը, սահմանափակումները և եկամուտի նվազումը կարող են մեզ իսկապես հունից հանել։ Ահա, թե ինչպես կարող եք կառավարել բարկությունը։

Գլխուղեղի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե դուք կարողանում եք կառավարել բարկությունը և դրական որևէ բան անել, ապա դրանով նպաստում եք ձեր երեխայի ուղեղի զարգացմանը։ Դա իսկական հաջողություն է։

Կանգ առեք հենց ամենասկզբում։

  • Հասկացե՛ք, թե ինչն է ձեզ բարկացնում։ Ե՞րբ է դա տեղի ունենում։ Որպես կանոն՝ ինչպե՞ս եք արձագանքում։
  • Կանխարգելեք բարկությունը հենց ամենասկզբում։ Եթե դա պատահում է, երբ հոգնած եք, ավելի շատ քնեք ու հանգստացեք։ Եթե դա սոված լինելու ժամանակ է պատահում, հետևեք ձեր սննդակարգին և առողջ սնվեք։ Եթե դա պատահում է միայնության զգացողության պատճառով, ապա ընկերներից որևէ մեկից աջակցություն խնդրեք։
  • Հոգ տարեք ձեր մասին։

Դադար առեք

  • Երբ արդեն սկսում եք բարկանալ, 20 վայրկյան փորձեք ոչինչ չանել։ Այդ ընթացքում հինգ անգամ խորը շնչեք և արտաշնչեք, հետո նոր՝ խոսեք։
  • Մեկ այլ սենյակ գնացեք մի 10 րոպեով, որպեսզի կրկին վերահսկեք ձեր էմոցիաները։ Եթե կարող եք դուրս գալ տնից, ապա դուրս եկեք։
  • Եթե ձեր փոքրիկն անդադար լացում է, դիմեք ձեր կողակցի օգնությանը և մի քանի րոպեով դուրս եկեք սենյակից՝ վերգտնելու ձեր ուժերը։ Եթե միայնակ եք, ապա զանգահարեք ինչ-որ մեկին, ով կարող է ձեզ հանգստացնել։

Հոգ տարեք ձեր մասին։

  • Մենք բոլորս էլ ամեն օր շփվելու, ընկերների կամ այլ մտերիմների հետ խոսելու կարիք ունենք։
  • Աշխատեք ալկոհոլային խմիչքներ չօգտագործել կամ քիչ օգտագործել, հատկապես, երբ երեխաներն արթուն են։
  • Եթե տանը զենք կամ այլ վտանգավոր իրեր ունեք, ապա լավ թաքցրեք դրանք կամ ընդհանրապես տնից այլ տեղ տեղափոխեք։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամն անցողիկ է։ Մենք պետք է դրա միջով անցնենք։

Ընտանեկան բյուջեն տնտեսական ճգնաժամի օրոք։

Միլիոնավոր մարդիկ եկամուտի պակասից են ընկճված այս օրերին։ Դրա պատճառով կարող եք հիասթափվել, հոգնել և բարկանալ։ Մյուս կողմից, երեխաները կարող են պարբերաբար խնդրել, որ ինչ-որ բան գնեք։ Կան որոշ քայլեր, որոնք կօգնեն նվազեցնել տնտեսական ճգնաժամի սթրեսը։

Երեխաներին և դեռահասներին ներառեք ընտանեկան բյուջեի պլանավորման մեջ։

  • Բյուջեն օգնում է հասկանալ և որոշել, թե ինչի վրա ենք գումար ծախսելու։
  • Երեխաների հետ միասին բյուջեի պլանավորումը օգնում է նրանց հասկանալ, որ բարդ ժամանակներում բոլորս էլ պետք է բարդ որոշումներ կայացնենք։
  • Բյուջեի պլանավորումը նաև կօգնի ընտանիքին ամսվա վերջին բավական գումար ունենալ և ուրիշներից քիչ պարտքով գումար վերցնել։

Որքան եք հիմա ծախսում։

  • Թուղթ ու գրիչ վերցրեք։
  • Նկարեք այն ամենը, ինչը գնելու համար դուք կամ ձեր ընտանիքը գումար է ծախսում։
  • Ամեն մի պատկերի կողքին գրեք, թե ինչ արժե այն։
  • Նաև ավելացրեք, թե ամսական որքան գումար ունեք։

«Ուզում եմ», թե՞ «պետք է»։

  • Պետք է։ Սա այն ամենն է, ինչը կարևոր է ու պետք է ձեր ընտանիքին ապրելու համար՝ սնունդ, օճառ, դեղեր։
  • Ուզում եմ։ Սա այն ամենն է, ինչը ուզում եք ունենալ, բայց դրանք շատ անհրաժեշտ չեն։
  • Երեխաների հետ քննարկեք, թե ինչի վրա կարող եք ավելի քիչ ծախսել։

Կարող եք նաև սա խաղի վերածել։

  • Զարդատուփ վերցրեք կամ մի բան գտեք, որի մեջ լիքը իրեր կան։ Դա ձեր ամսական գումարն է։
  • Որպես ընտանիք որոշեք՝ ինչի վրա որքան գումար եք ծախսելու և դրեք զարդերը նկարների վրա։
  • Եթե կարող եք խնայել թեկուզ մի փոքր գումար այլ արտակարգ դեպքերի համար, դա ուղղակի հրաշալի կլինի։

Պարզեք՝ արդյո՞ք կարող եք աջակցություն ստանալ

  • Կառավարությունը աջակցության բազմաթիվ ծրագրեր է սահմանել կորոնավիրուսից տուժած ընտանիքների համար։ Զանգահարեք ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարություն՝ 011300114, պարզելու՝ արդյոք դուք որևէ ծրագրի շրջանակում կարող եք աջակցություն ստանալ։
  • Պարզեք, թե կոնկրետ ձեր համայնքում ինչպիսի աջակցություն և որ կազմակերպություններից կարող եք ստանալ այն։

Եթե ձեր ընտանիքը բազմանդամ է։

Հարազատներին վարակից պաշտպանելը ավելի դժվար է, երբ ապրում եք բազմամարդ ընտանիքում։ Բայց որոշ քայլեր կան, որոնք կարող են օգնել։

Մնացեք տանը

  • Հնարավորինս քիչ ելումուտ արեք։
  • Միայն կարևոր բաների համար դուրս եկեք տնից, օրինակ՝ սնունդ գնելու կամ բժշկի այցելելու նպատակով։

Երեխաներին հորդորեք հեռավորություն պահպանել։

  • Ասե՛ք երեխաներին, որ նրանք շատ կարևոր աշխատանք ունեն պետք է իրենց ու ընտանիքի անդամներին պաշտպանեն՝ նրանցից ժամանակավորապես հեռու մնալով։ Երբ սկսում են հեռավորություն պահպանել, գովաբանեք նրանց։

Ձեռքերը լվանալն ու հիգիենայի կանոններին հետևելը ուրախ ժամանցի վերածեք։

  • Հետևեք, որ տան բոլոր անդամները հնարավորինս հաճախ լվացվեն։
  • Թույլ տվե՛ք, որ՝ երեխաները մեկը մյուսին սովորեցնեն ձեռքերը լավանալու պատշաճ կանոններըը։
  • Խրախուսե՛ք երեխաներին իրենց դեմքին ձեռք չտալ։

Հոգսը կիսեք։

  • Բազմամարդ ընտանիքներում երեխաների և այլ անդամների մասին հոգ տանելը դժվար է։ Փորձե՛ք պարտականությունները բաժանել ընտանիքի անդամների միջև՝ հնարավորինս հավասարապես։
  • Եթե սթրեսի մեջ եք կամ հոգնած, օգնություն խնդրելը նորմալ է։ Ձեզ նույնպես դադար է պետք։

Ամեն օր մարզվեք։

  • Երեխաներին խնդրեք մտածել այնպիսի ակտիվ գործողություններ, որոնց համար այլ մարդկանց ներգրավելու կարիք չի լինի։
  • Պարելը, թռչկոտելը, վազելը դրական էմոցիաներ կհաղորդի ձեզ և երեխաներին։

Դադար առեք։

  • Հնարավոր է, որ տանն առանձնանալու տեղ չունենաք, սակայն երբ սթրեսի մեջ եք կամ հիասթափված, մի փոքր դադար առեք և խորը շնչեք։ Շատ շատերն են պնդում, որ դա օգնում է։

Լավատեսությունը, օրակարգի սահմանումը և յուրաքանչյուր երեխայի համար ժամանակ գտնելը կօգնեն ձեզ վերահսկել երեխաների վարքն ու ձեր զգացմունքները

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

62555977