Skip to main content
Հետադարձ կապ

Լսել և պատմել

Խնդրե՛ք երեխային ուշադիր լսել ձեր պատմած կամ կարդացած որևէ պատմություն կամ հեքիաթ: Վերջացնելուց հետո խնդրե՛ք վերապատմել լսածը: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն երեխային վերարտադրել ձեր պատմածի բոլոր մանրամասները.

  • Ի՞նչ եղավ սկզբում:

  • Ի՞նչ եղավ դրանից հետո:

  • Ի՞նչ տեսք ուներ հերոսը:

  • Ինչպե՞ս էին զգում իրենց հերոսները:

  • Ինչպե՞ս վերջացավ պատմությունը:

  • Մեջտեղից ծալե՛ք թուղթը: Խնդրե՛ք երեխային վերնագրել պատմությունը և վերնագիրը գրե՛ք տիտղոսաթերթին:

  • Օգնե՛ք նրան որոշել, թե ինչ է նկարելու պատմության յուրաքանչյուր էջին:

  • Հետևե՛ք, որ յուրաքանչյուր էջի ներքևի մասում ազատ տեղ թողնի տեքստը գրելու համար:

  • Վերջում առաջարկե՛ք նկարազարդել գրքի կազմը:

Խնդրե՛ք երեխային նորից պատմել պատմությունը և նկարների տակ գրե՛ք նրա ասածները: Կարդացե՛ք «գիրքը» երեխայի համար և առաջարկե՛ք, որ գիրքը ցույց տա ու պատմի նաև ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջը: