Skip to main content
Հետադարձ կապ

Կարո՞ղ ես տառ գտնել

Երբ երեխայի հետ միասին զբոսնում եք փողոցում, կարող եք տառեր որոնել: Օրինակ ասեք, որ տեսնում եք Գևորգ անվան առաջին տառը: Ապա օգնեք, որ նա էլ փողոցի ցուցանակներում կամ գովազդներում գտնի ձեր տեսած տառը: Հետո էլ հերթն անցնում է երեխային: Նա գտնում է իրեն ծանոթ որևէ տառ, և դուք էլ փորձում եք գտնել նրա տեսած տառը: