Skip to main content
Հետադարձ կապ

Մրցող թվանշաններ

  • Մի թղթի վրա վերից վար գրեք 1-10 թվերը (կամ այնքան, որքան թիվ արդեն ճանաչում է ձեր երեխան):

  • Նույն թվերի համար քարտեր պատրաստե՛ք, բայց վրան ոչ թե թվերը գրեք, այլ համապատասխան քանակի կետեր դրե՛ք:

  • Խառնե՛ք քարտերը և երեսնիվայր դասավորե՛ք սեղանին:

  • Խաղացողներից մեկը շրջում է մի քարտ, հաշվում է կետերը և թղթի վրա նշան է դնում այդ թվանշանի կողքին:

  • Շարունակելով խաղը՝ յուրաքանչյուր խաղացող շրջում է մի քարտ և մի նշան դնում հաջորդ թվի կողքին:

  • Խաղն ավարտվում է, երբ թվերից մեկի կողքին նախապես պայմանավորված քանակով նշաններ են հայտնվում (ասենք՝ 5 հատ):

  • Հաղթում է այն թվանշանը, որն ամենաշատ նշաններն ունի:

Խաղադարան

62555977