Skip to main content
Հետադարձ կապ

Ծնող-երեխա հարաբերությունների հիմնական սկզբունքները

Որպեսզի ծնողների և երեխաների միջև հարաբերությունները լինեն վստահելի և բավարարեն 2 կողմերին, անհրաժեշտ է հետևել 4 հիմնական սկզբունքի՝

Հավասարության սկզբունք. փոխհարաբերությունները պետք է լինեն ընկերական մակարդակի վրա, քանի որ «երեխան ոչ թե ապագա անձ է, այլ անձ լինելու և դառնալու, ուրիշներին հասկանալու և ուրիշների կողմից հասկացված լինելու իրավունքով մարդ արարած» (ամերիկացի հոգեթերապևտ՝ Վ. Կագան): Ընկերություն արեք ձեր երեխայի հետ և սովորեք լուծել առաջացած խնդիրներն այնպես, որ և՛ դուք և՛ ձեր փոքրիկը գոհ մնաք:

Կամավորության սկզբունք.փոխհարաբերությունները պետք է այնպես դասավորել, որ կամավոր կատարումը լինի նպատակ, որպես բռնության բացակայություն այլ անձի նկատմամբ: Երեխայի նկատմամբ ցուցաբերվող բոլոր տեսակի բռնություններն անթույլատրելի են:

Ազնվության և անկեղծության սկզբունք. Եղեք բաց և անկեղծ երեխայի հետ շփվելիս: Արտահայտեք ձեր զգացմունքները և քաջալերեք նրան սեփական օրինակի վրա: Կիսվեք ինչպես ձեր դրական, այնպես էլ բացասական զգացմունքներով: Ընդունեք ձեր սխալները և եղեք ազնիվ. երեխաներն ավելի լավ են զգում կեղծիքը:

Փոխադարձ հարգանքի սկզբունք. Երեխայի հարգանքին արժանանալու համար նախևառաջ պետք է ինքներդ հարգեք ձեզ, ապա հարգեք երեխային, նրա զգացմունքները, ցանկությունները, հետաքրքրությունները, արժեքները և այլն:

 

 

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

62555977