Skip to main content
Հետադարձ կապ

Երեխայի խոսքի զարգացումը 1-3 տարեկանում

Առաջին բառերը

Երեխան առաջին բառերն արտասանում է մոտ մեկ տարեկան հասակում: Մոտ երկու տարեկան հասակում արդեն նրա բառապաշարում շուրջ 200 բառ է լինում:

Դրանք սովորաբար լինում են նրանց համար կարևոր մարդկանց, կենդանիների և առարկաների անունները: Քանի որ երեխաները հաճախ կրճատում են բառերը կամ բաց են թողնում որոշ հնչյուններ, նրանց խոսքը սկզբում այնքան էլ հեշտ չէ հասկանալ: Սակայն շատ շուտով առաջին բառերին փոխարինում են նորերը, քանի որ հենց երեխաներն սկսում են խոսել, նրանք շատ արագ նոր բառեր են սովորում:

 

Բառերն իրար կապելը

Մոտ 2 տարեկանում երեխան արդեն սկսում է իրար կապակցել երկու-երեք բառ, շուտով այդ բառերը վերածվում են նախադասության:

Շատ շուտով այդ բառերը վերածվում են նախադասության, և երեխաները շարունակ խոսում են ու խոսում. նրանք այնքան շատ ասելիք ունեն և ցանկանում են ամեն ինչի մասին պատմել ծնողներին: Այս առաջին նախադասություններում բազմաթիվ անճշտություններ կան: Երեխաները հաճախ իրենք են բառեր հորինում և հետևում են իրենց սեփական լեզվական «կանոններին»: Սակայն շատ կարևոր է, որ երեխայի ծնողները և մյուս խնամողները փորձեն հասկանալ այդ առաջին նախադասությունները, այլ ոչ թե ձգտեն ուղղել դրանցում եղած սխալները:

 

Երեխաների համար ընթերցելը

Երեխայի խոսքի զարգացմանը նպաստող ամենակարևոր զբաղմունքներից մեկը նրա համար ընթերցելն է:

Նրանց համար հարկավոր է կարդալ ամեն օր, և այդ ընթերցանությունը պետք է լինի դանդաղ, պարզ և արտահայտիչ: Երեխաները սիրում են ձեռք տալ գրքերին, թերթել էջերը և զարմանալ դրանցում զետեղված նկարներով: Պետք չէ նրանց արգելել այդ անել: Ընթերցանության ընթացքում երեխաները իրենց զգում են հոգատարությամբ և սիրով շրջապատված: Գրքերը պետք է մատչելի և տեսանելի լինեն երեխաներին, որպեսզի նրանք կարողանան հաճախակի վերցնել և դիտել դրանք:

 

Ի՞նչ կարող են անել ծնողները

Ծնողներն իրենց երեխաների լեզվի առաջին, ուրեմն նաև շատ կարևոր «ուսուցիչներ» են, որոնք ուղղորդում և զարգացնում են նրա լեզուն: