Skip to main content

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Սա արվել է այն բանից հետո, երբ արձանագրվել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման դեպքեր:

Ստորև ներկայացնում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության մշակած վարակներից պաշտպանվելու հիմնական ուղերձները ու կոչ անում խստիվ հետևել դրանց։

Հոդվածի երկրորդ հատվածում հակափաստարկներ ենք ներկայացնում կորոնավիրուսի վերաբերյալ մի քանի տարածված միֆերին։

Սիրելի՛ ծնողներ, պաշտպանե՛ք ձեզ և ձեր երեխաներին։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից

Մի շարք վարակներից խուսափելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հետևել ձեռքերի և շնչառական համակարգի հիգիենայի, ինչպես նաև՝սննդի անվտանգ պատրաստման կանոններին։

Ստորև թվարկված են դրանցից մի քանիսը։

  • Հաճախակի լվանալ ձեռքերը՝ օգտագործելով ալկոհոլի հիմքով պատրաստված նյութեր կամ օճառ և ջուր։
  • Հազալիս և փռշտալիս անպայման փակե՛ք բերանը և քիթը անձեռոցիկով։ Այնուհետև անմիջապես դե՛ն նետեք անձեռոցիկը և լվացե՛ք ձեռքերը։
  • Խուսափե՛ք ջերմություն կամ հազ ունեցող անձանց հետ մտերիմ շփումից։
  • Եթե ջերմություն ունեք, հազում եք կամ դժվար եք շնչում, անպայման դիմե՛ք բժշկի և անպայման բժշկին հայտնեք, եթե նոր եք վերադարձել ճանապարհորդությունից։
  • Եթե այցելել եք այնպիսի տարածքներ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, խուսափե՛ք կենդանիների հետ անպաշտպան շփումից։
  • Խուսափե՛ք հում կամ կիսաեփ միս ուտելուց։
  • Հում մսին, կաթին կամ կենդանիների օրգաններին վերապահումով մոտեցեք և հետևե՛ք, որ դրանք անմիջապես կոնտակտի մեջ չլինեն այլ սնննդատեսակների հետ։ Ի լրումն, հում մսամթերքի ու այլ սննդամթերքների համար առանձին կտրատման տախտակ օգտագործեք։ Ի դեպ, մի մթերքից մյուսին անցնելիս չմոռանաք լվանալ ձեր ձեռքերը։

Միֆեր նոր կորոնավիրուսի վերաբերյալ

1 Ընտանի կենդանիները կարո՞ղ են կորոնավիրուս տարածել։

Ցայսօր չունենք նման փաստեր, սակայն զգուշությունը լավ բան է։ Ամեն անգամ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո լվացե՛ք ձեր ձեռքերն ու հետևեք որ ձեր երեխաները նույնպես լվան իրենց ձեռքերը։ Այս կանոնը կպաշտպանի ձեզ տարբեր բակտերիաներից, ինչպիսիք են, օրինակ, սալմոնելլան և է-կոլին, որոնք կենդանիներից կարող են փոխանցվել մարդուն։

2 Արդյո՞ք նոր կորոնավիրուսը միայն բարձր տարիքի մարդկանց համար է վտանգավոր, թե՞ երիտասարդները նույնպես կարող են վարակվել։

Այսպես, կորոնավիրուսով կարող են վարակվել բոլոր մարդիկ։ Ճիշտ է, սակայն, որ ծերերն ու արդեն որոշակի խնդիրներ ունեցող անձիք (ասթմա, շաքարային դիաբետ, սրտի հիվանդություն) վարակի նկատմամբ ավելի խոցելի են։ ԱՀԿ-ն կոչ է անում բոլորին պաշտպանվել՝ նախևառաջ հետևելով հիգիենայի կանոններին։

3 Արդյո՞ք հակաբորբոքային դեղամիջոցները (անտիբիոտիկները) արդյունավետ են կորոնավիրուսը կանխարգելելու կամ բուժելու համար։

Ոչ։ Հակաբորբոքայինները վարակների դեմ պայքարելու համար ուժ չունեն, դրանք միայն բակտերիաների դեմ են աշխատում։ Իսկ կորոնավիրուսը, ինչպես բառն է հուշում, վիրուս է, ուստի հակաբորբոքայինները անօգուտ են այստեղ։

Ամեն դեպքում, եթե հանկարծ կորոնավիրուսով եք վարակվել, հիվանդանոցում կարող են ձեզ նաև հակաբորբոքային տալ, որովհետև հնարավոր է վիրուսի հետ համատեղ բակտերիաներով վարակվածություն էլ լինի։

4 Կորոնավիրուսի դեմ պայքարող կամ այն կանխարգելող դեղամիջոց կա՞։

Ցավոք, մինչ այսօր, հատուկ դեղամիջոց չի հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, բոլոր վարակվածները պետք է հատուկ խնամք ստանան, որ կօգնի մեղմել նշանները։

Հետազոտություններ և փորձարկումներ են իրականացվում ամբողջ աշխարհում, իսկ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորինց աջակցում է այս գործընթացին։

 

Փետրվարի սկզբին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Չինաստանի Շանհայ քաղաք է ուղարկել 6 մետր տոննա քաշ ունեցող բեռ որպես հումանիտար օգնություն, որը պարունակում է շնչառական դիմակներ և պաշտպանական կոստյումներ առողջապահական աշխատողների համար: Պարագաներն այնուհետև ուղևորվելու են դեպի Վուհան: Գալիք շաբաթների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է անհրաժեշտ պարագաներ կամ այլ տեսակի օգնություն ցուցաբերել Չինաստանի կառավարությանը:

Շուտով Չինաստան կհասնի նաև մեր 2-րդ 6,2 տոննա օգնությունը՝ շնչառական դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ այլ իրեր։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոտ ժամանակներս նախատեսում է այլ իրեր ուղարկել։

 

Առողջական խնդիրներ