Երեխային անհրաժեշտ պարագաներ
-
Մահճակալ:
-
Անկողնային պարագաներ՝ ներքնակ ոչ շատ փափուկ, վերմակ, սպիտակեղեն: Ներքնակը պետք է բավական հարթ ու կոշտ լինի, որպեսզի պառկելիս երեխան ուղիղ լինի: Բարձերի կիրառումը մինչև մեկ տարեկանը խորհուրդ չի տրվում:
-
Հագուստ՝ շապիկներ, զուգագուլպաներ, գլխարկներ, գուլպաներ, ձեռնոցներ (թաթման), տաք կոմբինեզոն, «բոդի». թույլ է տալիս տակդիրը փոխել առանց երեխային լրիվ մերկացնելու:
-
Լոգարան և լողացնելու համար անհրաժեշտ այլ պարագաներ՝ սրբիչներ, մանկական, ցանկալի է հեղուկ օճառ:
-
Մանկական սայլակ և մեքենայի մանկական նստատեղ:
-
Խնամքի այլ պարագաներ. բամբակ, ստերիլ բինտ, մարմնի ջերմաչափ, ջրի ջերմաչափ, ռետինե տանձիկ՝ երեխայի քիթը մաքրելու համար, թեյի գդալ, բաժակ, տակդիրներ, թաց անձեռոցիկներ:
-
Երբեմն երեխայի մաշկային ծալքերի խնամքը կարող է պահանջել հատուկ փոշիներ կամ քսուքներ: