Skip to main content
Հետադարձ կապ

Միացե՛ք #LearningAtHome արշավին և նպաստեք ձեր փոքրիկների ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացմանը

Քանի որ բոլոր մանկապարտեզները փակ են, իսկ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ծնողները շատ ու շատ ծանրաբեռնված են թե՛ աշխատանքով, թե՛ տնային հոգսերով, թե՛ դպրոցահասակ երեխաների առցանց դասերով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը որոշել է աջակցել ծնողներին տանը ամենափոքր երեխաներին զբաղեցնելու հարցում։

Ինչպես մասնակցել․

  1. Ընտրեք որևէ խաղ/խաղեր։
  2. Նկարահանեք և տեսանյութը տարածեք սոցիալական մեդիայի ձեր էջերով՝ գրառման մեջ ներառելով #ՏանըՀավեսԷ և #LearningAtHome հեշթեգերը։ Կարող եք նաև ուղարկել մեզ տեսնայութը՝ գրելով մեր Ֆեյսբուքյան էջին։
  3. Տարածեք նյութը և արշավին մասնակցելու մարտահրավեր նետեք ձեր ընկերներին։

Արշավին է միացել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը։ Նա փոքրիկների համար կարդում է իր հեղինակած հեքիաթներից մեկը։

 

Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և հուզական զարգացման համար:

Արշավի խաղերը կարող եք գտնել այս հղմամբ։

Եկե՛ք խաղանք

 

Երեխայի զարգացումը

62555977