Երբ ձեր ընտանիքն անցնում է դժվարությունների միջով կամ սթրեսային ժամանակաշրջանով, թունավոր սթրեսը կարող է մտահոգիչ լինել: Հետևանքները կարող են տևական լինել. թունավոր սթրեսը կարող է ազդել երեխայի ուսման, վարքի և առողջության վրա դեռևս մանկության շրջանում:
Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ աշխարհում բռնության հետևանքով երեխա է մահանում: Հայաստանում 1-14 տարեկան երեխաների 70 տոկոսը ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Դժբախտաբար այս ամենը խորը հետք է թողնում երեխաների հետագա ողջ կյանքի վրա:
Ծնող լինելը հեշտ բան չէ: Ագրեսիվ պահվածք, տարիքային ճգնաժամեր, սուտ խոսել, քույրերի ու եղբայրների միջև մրցակցություն, կամակորություն, մանկական վախեր: Այս և այլ վարքային խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին կարող եք կարդալ այս բաժնում:
Խաղը երեխայի հիմնական զբաղմունքն է, աշխարհաճանաչողության նրա հիմնական գործիքը: Խաղի արդյունքում զարգանում են երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և զգայական ոլորտները, ակտիվանում է երևակայությունը: Խաղիցէկախված, թեինչհմտություններովկզինվեներեխաները, թեինչպիսիմարդկդառնաննրանքութեինչպիսիաշխարհկկերտեն վաղը: Ուրեմն, եկե՛քխաղանք: