Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով կերակրումը մայրերի հաղթանակն է

Կրծքի կաթը լավագույն սնունդն է փոքրիկի համար, և, դժվարությունները հաղթահարելու դեպքում, կրծքով կերակրումը Ձեզ և Ձեր սիրելի փոքրիկի համար հաճելի և անփոխարինելի զբաղմունք կդառնա:

Կրծքով կերակրումը կարևոր է

  • Լավագույն սնունդն է մանկան համար:
  • Նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը:
  • Պաշտպանում է մանկանը վարակներից և հիվանդություններից:
  • Նպաստում է մոր և մանկան միջև մտերմիկ, հուզական կապի և սիրո առաջացմանը:
  • Նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը:
  • Նվազեցնում է մոր նոր, անցանկալի հղիության հավանականությունը:
  • Նվազեցնում է մոր կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ հիվանդանալու հավանականությունը:
  • Կրծքի կաթը անփոխարինելի լիարժեք սնունդ է երեխայի համար. այն պարունակում է երեխայի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը:
  • Մինչև 6 ամսականը բացառապես կրծքով սնուցումը լիովին ապահովում է երեխայի բոլոր սննդային պահանջները, այդ թվում ջրի պահանջը՝ նույնիսկ շոգ եղանակին:
  • Օգնում է մորը արագ վերականգնելու իր նախկին մարմնակազմությունը:

Կրծքով կերակրման 5 ամենատարածված խնդիրներ
Կրծքով կերակրման մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

Հաղթահարել կորոնավիրուսն ու շարունակել կրծքով կերակրել
Երկվորյակների մայրը պատմում է, թե ինչպես իր բալիկների հետ միասին վարակվեցին ու հաղթահարեցին կորոնավիրուսը

«Հայկական հոգատարություն» և կրծքով կերակրում | Ուղիղ եթեր
Քովիդ-19. Նոր իրականություն: Անկախ նրանից վարակվել ես, թե՝ ոչ, կյանքը, միևնույնն է, փոխվել է

Կրծքով կերակրել երեխային ծննդից մեկ ժամվա ընթացքում: Ինչը կարող է օգնել, և ինչը՝ վնասել:
«Ահա թե ինչպես աջակցել մայրերին վաղ և շարունակական կրծքով կերակրման ճանապարհին»,- Լեա Սելիմ (Leah Selim)

Կրծքագեղձերի կթում
Կթված կրծքի կաթը կարող եք պահել մաքուր, փակ ամանում՝ սառնարանում՝ մինչև 2-3 օր, իսկ սենյակային ջերմաստիճանում՝ մինչև 6-8 ժամ

Սնուցում