Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես ամրապնդել ձեր երեխայի հոգեկան առողջությունը. ծնողավարության վարպետաց կարճատև դաս

Ե՞րբ պետք է սկսեմ մտածել փոքրիկիս հոգեկան առողջության մասին: Ինչպե՞ս կարող եմ ընտանիքումս ամրապնդել բարվոք հոգեկան առողջություն: Հոգեբան և երեխայի զարգացման փորձագետ դոկտոր Լիզա Դամուրը պատասխանում է այս և այլ հարցերի:

Առաջին անգամ ծնող դառնալը հսկայական փոփոխություն է: Դրա արդյունքում փոխվում է ամեն ինչ: Ձեր կյանքը բոլոր առումներով տարբեր է լինելու: Սթրեսի մասին մի բան հաստատ գիտենք. այն առաջ է գալիս ամեն անգամ, երբ ստիպված ենք հարմարվել նոր պայմաններին:

Եվ նոր երեխային հարմարվելը նոր պայման է: Ուստի պետք է ակնկալել, որ կունենաք սթրես: Դա չի նշանակում, թե ինչ-որ բան այն չէ: Դա պարզապես նշանակում է, որ սկսում եք վարժվել ծնող լինելուն: Եվ ամեն ինչ գնալով կհեշտանա:

Ներկայացնում ենք հոգեբանի խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարող եք օգնել ձեր երեխային, որ նա իրեն ապահով և պաշտպանված զգա: