Skip to main content
Հետադարձ կապ

Խորհուրդներ 6-9 ամսական երեխաների ծնողներին

  • Համբերատար եղե՛ք, երբ երեխային հարց եք տալիս: Մտքում մինչ 10 հաշվեք: Եթե պատասխան չեք ստանում, ապա նոր պատասխանեք ինքներդ: Մյուս անգամ էլ ավելի հեշտ հարց տվե՛ք:
  • Անընդհատ նրա անունն ասե՛ք: Նա նայելու է, թե ով է կանչում իրեն, ու փորձի հասնել այդ անձին:
  • Երբեք բարձր մի՛ խոսեք կամ երգեք: Ուղղակի կվախեցնեք երեխային:
  • Որքան հնարավոր է ժպտացեք նրան: Այդպիսով երեխային կփոխանցեք հարամարավետության և վստահության զգացողություն:
  • Երեխային տվե՛ք մաքուր, անվտանգ ու գունավոր իրեր: Օրինակ՝ փայտե գդալ, պլաստմասսե ափսե, թույլ տվե՛ք՝ նա ձգվի ու վերցնի դրանք ու սկսի թխթխկացնել:
  • Հասարակ նկարներով գրքեր, փազլներ կամ ձեռքին ամրացվող խաղալիքներ և տիկնիկներ պատրաստե՛ք: Այդպիսով կշարժեք երեխայի հետաքրքրասիրությունն ու կօգնեք նրան նոր բաներ սովորել: Հասարակ փազլ պատրաստելու համար կարող եք մի հաստ թղթի վրա պարզ պատկեր նկարել հետո կտրտել դրա մասերը: