Skip to main content
Հետադարձ կապ

Կենդանացնե՛նք նկարը

Համացանցից գտնում եք սյուժետային նկարներ, որտեղ ողջ ընտանիքն է պատկերված։ Պայմանը հետևյալն է պետք է նայել նկարին ու փորձել կրկնօրինակել այն։ Անհրաժեշտ է նաև փորձել սենյակը նկարին համապատասխան կերպով դասավորել, նմանատիպ հագուստներ ու աքսեսուարներ կրել ու քարանալ։ Ազդանշանից հետո նկարը կենդանանում է։ Մասնակիցները, ենթադրելով, թե ինչ խոսակցություն տեղի կունենա այդ նկարում և ինչպես իրադարձությունները կզարգանային, կարծես թե, բեմականացնում են նկարը։

Սա զարգացնում է երեխայի երևակայությունը, խոսքը, տրամաբանական մտածողությունը, ինչպես նաև ուշադրությունը, որովհետև պետք է ուշադիր նայել նկարին ու այն փորձել վերարտադրել իրական կյանքում։

Ուղղակի աշխատեք այնպիսի նկար ընտրել, որտեղ հայրիկը ներկա է։ Մեխանիկորեն, կներգրավեք նաև նրանց։ Ահա այդպիսի նկարի մեկ օրինակ։