Skip to main content
Հետադարձ կապ

Միասին կարդացեք նկարը

Ցո՛ւյց տվեք երեխային որևէ նկար (ավելի հարմար կլինի, որ նկարում մարդիկ լինեն, կենդանիներ, իրադարձություններ): Խնդրե՛ք երեխային խոսել նկարի մասին:

  • Ի՞նչ է տեղի ունենում նկարում:

  • Ովքե՞ր են, ի՞նչ են անում:

  • Օրվա ո՞ր ժամն է: Ինչպե՞ս իմացար:

  • Ի՞նչ է տեղի ունեցել նկարի պահից առաջ:

  • Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ հետո:

Այս և այլ հարցերը, որոնք ձեզ կհուշեն կոնկրետ նկարները, կօգնեն երեխային ավելի մանրամասն խոսել: