Skip to main content
Հետադարձ կապ

Գրքերով ճանապարհ

Ճանապարհ կառուցեք ձեր տան մեջ.բայց գրքերո՜վ։ Այս խաղը կզարգացնի ձեր երեխայի շարժողական համակարգը, ստեղծարարությունը և խնդիրներ լուծելու հմտությունները: Խաղի համար ձեզ պետք կգան ձեռքի տակ եղած բոլոր գրքերը, խաղալիք մեքենա կամ գնդակ։ Կարելի անգամ կառուցել մեքենան լեգո աղյուսներով։

  1. Դասավորե'ք բարակ կազմով գրքերը հատակին այնպես, որ ճանապարհ ստացվի։
  2. Իսկ ավելի պինդ կազմ ունեցող գրքերով կարող եք կառուցել թունելներ, կամուրջներ կամ այլ կանգուն «շինություններ»։
  3. Թողե'ք գրքերն օգնությամբ ձեր երևակայությունը ճախրի: Տանիքով տուն, բլուր, շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ և այլ բաներ կառուցեք:
  4. Սա ձե'ր աշխարհն է: Կառուցե'ք այն ինչ ուզում եք։ Ստեղծագործե'ք։