Skip to main content
Հետադարձ կապ

2 տարեկան երեխայի զարգացման փուլերը

2 տարեկանում ձեր փոքրիկը խոսում, քայլում, բարձրանում, ցատկում, վազում և ակտիվ վիճակում է գտնվում: Երեխայի բառապաշարը գնալով ավելանում է, և անընդհատ նոր բառեր է սովորում: Նա կարողանում է տարբերել երկրաչափական պատկերները և գույները, կարող է նույնիսկ սովորել մանկական գիշերանոթին: Երեխան աստիճանաբար դառնում է ինքնուրույն և կարող է արտահայտել անհնազանդության նշաններ, որովհետև սկսում է դուրս գալ սահմաններից և բացահայտել իրեն շրջապատող աշխարհը:          

2 տարեկան երեխայի սոցիալաական և հուզական զարգացման փուլերը

2 տարեկանում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ. 

  • սիրում է ընդօրինակել մեծահասակներին և երեխաներին,
  • ոգևորվում է, երբ ուրիշ երեխաների հետ է լինում,
  • ավելի ինքնուրույն, նույնիսկ անհնազանդ է:

Հուշում ծնողների համար

  • Հնարավորություններ ստեղծեք ձեր փոքրիկի հետ խաղալու և խոսելու համար: Ամենապարզ խաղը, որ կարող եք խաղալ`գնդակը հետ ու առաջ գլորել, երեխան խաղալիքները տալիս է ձեզ կամ օգնում է կատարել աշխատանքներ, որոնք անվտանգ են երեխայի համար, օրինակ` ձեր ներկայությամբ ծալել շորերը: Նմանատիպ աշխատանքները կօգնեն շփման զարգացմանը` խթանելով անձի կարևորության զգացումը և ուրիշների հետ համագործակցությունը:  

2 տարեկան երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը

Ինչպես է երեխան արտահայտում կարիքները.

  • կարճ` երկուսից մինչև չորս բառից կազմված նախադասություններ է ասում,
  • առարկաների անունները ասելիս մատով ցույց է տալիս,
  • գիտի ծանոթ մարմնի մասերը,
  • ճանաչում է ծանոթ մարդկանց,
  • կրկնում է լսած բառերը և հետևում պարզ հրահանգներին:

Հուշումներ ծնողների համար

  • Զբոսանքի ժամանակ ասեք երեխային ձեր տեսած իրերի անունները:

2 տարեկան երեխայի ուղեղի զարգացման փուլերը

Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.

  • նա սկսում է տարբերել երկրաչափական պատկերները և գույները,
  • կարողանում է գտնել խորը թաքցրած իրերը,
  • ավարտում է գրքերից իրեն ծանոթ նախադասությունները,
  • խաղում է պարզ երևակայական խաղեր,
  • չորս կամ ավելի բլոկներից կառուցում է աշտարակներ, 
  • կարողանում է հետևել երկաստիճան հրահանգներին,
  • կարող է արտահայտել աջլիկությունը կամ ձախլիկությունը:  

Հուշումներ ծնողների համար

  • Սենյակում առարկաներ թաքցրեք և երեխային հուշումներ տրամադրելով խնդրեք փնտրել:

2 տարեկան երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը

Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.

  • կարողանում է վազել, ոտքով հարվածել գնդակին, նետել գնդակը,
  • սկսում է վազել,
  • բարձրանում է կահույքի վրա և իջնում առանց օգնության, 
  • կատարում կամ կրկնօրինակում է ուղիղ գծերով և շրջագծերով շարժումներ:

Հուշումներ ծնողների համար

  • Հնարավորություն տվեք փոքրիկին զարգացնելու իր մկանները, օրինակ` խնդրեք թերթել գրքի էջը:

2 տարեկան երեխայի սննդի և կերակրման փուլերը

2 տարեկան երեխայի կերակուրները 

  • ծամելիս լիարժեք շարժում է ծնոտը, 
  • գդալով կամ պատառաքաղով ուտելիս մի փոքր է թափում:  

Հուշումներ ծնողների համար

  • Եղեք հանգիստ և բարյացակամ: Երբ երեխան ուտում է, դրական վերաբերվեք, իսկ երբ չի ուտում, խնդիր չէ: Պարզապես վերցրեք ուտելիքը, ծածկեք և քիչ անց կրկին առաջարկեք:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 2 տարեկան երեխան.

  • չգիտի ինչպես օգտագործել սովորական առարկաները,
  • չի ասում երկու բառից կազմված արտահայտություններ,
  • չի կրկնում գործողությունները կամ բառերը,
  • չի հետևում պարզ հրահանգներին,
  • չի կարողանում հավասարակշռված քայլել,
  • կորցնում է նախկինում ձեռք բերած հմտությունները: