Skip to main content
Հետադարձ կապ

Հավելյալ սննդի բաղադրատոմսեր 9-12 ամսական երեխաների համար

Տարատեսակ բանջարեղենով պյուրե

2-3 տեսակի բանջարեղեն (կարտոֆիլ, դդում, դդմիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի, կաղամբ, տաքդեղ, գազար, սոխ, կանաչեղեն)՝ 100գ: Կես բաժակ ջուր (100 մլ),  կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ 1/4 բաժակ (50 մլ), բուսական յուղ՝ 1-2 թեյի գդալ (ըստ անհրաժեշտության):

Լավ լվացած և կտրատված սեզոնային թարմ մեկ կամ 2-3 տեսակի բանջարեղենը (ցանկացած զուգակցությամբ) ջրով եփել, տրորել ավելացնել կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ։

 

Խորոված բանջարեղեն

Բանջարեղեն՝ 1/2 սմբուկ՝ 50 գ, 1 տաքդեղ՝ 40 գ, 1/4 լոլիկ՝ 20 գ, բուսական յուղ՝ 1թ/գ: Բանջարեղենը խորովել կրակի վրա կամ ջեռոցում, մաքրել, մանր կտրատել կամ տրորել, ավելացնել բուսական յուղը:

 

Մսի պյուրե

Տավարի միս՝ 60 գ, կես բաժակ ջուր (100 մլ)

Միսը լվանալ, մանր կտրատել, ջրով եփել մինչև փափկելը: Սառելուց հետո հարել։ Ստացված մասսային ավելացնել նույն քանակությամբ եռացրած ջուր, խառնելով եփել մինչև եռալը։

Վերը նշվածին կարելի է ավելացնել տարատեսակ բանջարեղեններ։

 

Բանջարեղենային կրեմ-ապուրներ

Գազար՝ 10 գ, դդում՝ 30 գ, կարտոֆիլ՝ 30 գ, , ջուր 150 մլ, բուսական յուղ 1-2 թ/գ:

Բանջարեղենը լավ լվանալ: Գազարը մանր կտրտել, շոգեխաշել քիչ քանակի ջրում 10 րոպե, ավելացնել մանր կտրատած դդւոմը, կտրատած կարտոֆիլը, եռացող ջուր և եփել մինչև պատրաստ լինելը: Պատրաստի զանգվածին ավելացնոլ բուսկան յուղ, այնուհետև կրակից վերցնելուց հետո հարել։

 

Բանջարեղենով ապուր

Ճակնդեղ՝ 15 գ, կաղամբ՝ 30 գ, գազար՝ 15 գ, կարտոֆիլ՝ 40 գ, մաղադանոսի արմատներ՝ 5 գ, ջուր՝ 150 մլբուսական յուղ  1-2 թ/գ:

Բանջարեղենը լավ լվանալ: Ճակնդեղը մանր ձողիկների ձևով կտրտել, շոգեխաշել քիչ քանակի ջրում մինչև կիսաեփ դառնալը, ավելացնել մանր կտրատված գազարը և մաղադանոսի արմատները և շոգեխաշել 20-30 րոպե: Եռման ջրում լցնել մանր շկտրատած կաղամբը, կտրատած կարտոֆիլը, եփել 20 րոպե, ավելացնել շոգեխաշած բանջարեղենը, տրորել, հասցնել եռման աստիճանի: Պատրաստի ապուրին ավելացնել բուսական յուղը:

 

Հայկական 2-րդ հեռուստաալիքի Ի՞նչ եփել այսօր հաղորդաշարի եթերում պատրաստում են հավելյալ սնունդ 9-12 ամսական երեխաների համար: