Skip to main content
Հետադարձ կապ

Երեխայի զարգացման փուլերը

Բացահայտեք ձեր փոքրիկի առաջին երկու տարիների կյանքի ուղին

Երեխայի աճի և զարգացման շրջանում ձեզ մոտ կարող են առաջանալ հազարավոր հարցեր, օր.` «ե՞րբ երեխաս կսկսի քայլել» կամ «ե՞րբ երեխաս կարող է կոշտ սնունդ ընդունել»:

Մենք ձեզ կօգնենք պատասխանել այս և նմանատիպ այլ հարցերին:

Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է, սակայն գիտությունը հստակ է այն առումով, որ երեխայի ուղեղն ավելի արագ է զարգանում կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում:
Վաղ մանկության տարիները կարևոր են, և դրանց հետևանքները կարող են անդրադառնալ ամբողջ կյանքի վրա:

Եկեք միասին բացահայտենք երեխայի կյանքի առաջին երկու տարիների հետաքրքիր իրադարձությունները:

Մինչև 6 ամսական երեխայի զարգացման փուլերը

2 ամսական երեխայի զարգացման փուլերը
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք 2 ամսական երեխայի զարգացման մասին:
4 ամսական երեխայի զարգացման փուլերը
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք 4 ամսական երեխայի զարգացման մասին:
6 ամսական երեխայի զարգացման փուլերը
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք 6 ամսական երեխայի զարգացման մասին:

6 ամսականում երեխան սկսում է արտասանել հնչյուններ` հուզմունքն արտահայտելու համար: Նա կարող է ընդօրինակել հնչյունները, որ լսում է: Փոքրիկն սկսում է ճանաչել ծանոթ դեմքերը, ձգվել և վերցնել խաղալիքներ և շուտով չոչ կանի: Տանը շարժուն երեխա է լինելու, այնպես որ պատրաստվեք և պատրաստեք նաև տունը: 

Թեստ երեխաների հետ հաղորդակցման ձևերի մասին
9 ամսական երեխայի զարգացման փուլերը

9 ամսականում ձեր փոքրիկը շատ ավելի շարժուն է և սիրում է ուսումնասիրել: Այս տարիքում երեխաները չոչ են անում և կարող են բարձրանալ կանգնել: Որքան մեծանում է երեխայի հետաքրքրասիրությունը (և շարժունությունը), այնքան կարևոր է դառնում տանը անվտանգության ապահովումը: Երեխան այս տարիքում արձագանքում է իր անունին, սիրում է փաթաթվել ընտանիքի անդամներին, կարող է դրսևորել ամաչկոտություն կամ վախ անծանոթ մարդկանց նկատմամբ: 9 ամսական երեխայի հետ ժամանցի լավագույն ձևերից են «Կու-կու» կամ ձեռքի ափերով խաղերը:     

9 ամսական երեխայի զարգացման փուլերը
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք 9 ամսական երեխայի զարգացման մասին
9-11 ամսական երեխաների սնուցումը
Ձեր երեխան այս տարիքում ավելի շատ էներգիայի և սննդանյութերի կարիք ունի, քան իր կյանքի որևէ այլ շրջանում

Շնորհավորու'մ ենք: Ձեր փոքրիկը մեկ տարեկան է: Այս տարիքում երեխաներն ավելի ակտիվ, հետաքրքրասեր և արտահայտիչ են: Ձեր երեխան կարող է սկսել բառեր արտասանել, ինքնուրույն կանգնել և մի քանի քայլ անել: Գրքեր կարդացեք փոքրիկի համար և ակտիվ խաղեր խաղացեք, որպեսզի օգնեք նրան սովորել ու զարգանալ: 

1-2 տարեկան երեխայի զարգացման փուլերը

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 1 տարեկան երեխան. 

  • չոչ չի անում,
  • չի փնտրում թաքցրած առարկաները,
  • չի կարողանում կանգնել առանց օգնության,
  • մատով ցույց չի տալիս,
  • չի ասում պարզ բառեր,
  • կորցնում է նախկինում բերված հմտությունները:
1 տարեկան երեխայի զարգացման փուլերը
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք 1 տարեկան երեխայի զարգացման մասին
2 տարեկան երեխայի զարգացման փուլերը
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք 2 տարեկան երեխայի զարգացման մասին