Skip to main content
Հետադարձ կապ

Անվտանգ կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի օրերին

Կորոնավիրուսային հիվանդության այս ժամանակահատվածում բնական է, որ հղի կանանց և կերակրող մայրերին անհանգստացնում են իրենց փոքրիկի առողջությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը։

Առկա ապացույցները միանշանակ խոսում են հօգուտ կրծքով կերակրման։ Մաշկը մաշկին շփումն ու հնարավորինս վաղ, բացառապես կրծքով կերակրումը նպաստում են երեխայի զարգացմանը, և որևէ պատճառ չկա դադարեցնել կրծքով կերակրումը վիրուսի պատճառով։ Ցայսօր կորոնավիրուսի ակտիվ մասնիկների փոխանցումը փոքրիկին կրծքի կաթի միջոցով հայտնաբերված չէ։

Եթե պատրաստվում եք փոքրիկ ունենալ, ձեզ աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանաք երեխային անվտանգ կրծքով կերակրել, ապահովել մաշկը մաշկին շփումը և շարունակել փոքրիկի հետ նույն սենյակում լինել։

Ահա նոր ծննդաբերած և հղի կանանց ամենաշատը անհանգստացնող հարցերի պատասխանները։ Ներկայացնում ենք մի քանիսը, որոնք կօգնեն ձեզ և ձեր փոքրիկին այս ամենի միջով անվտանգ անցնել՝ անկախ այն հանգամանքից, առողջ եք, թե՝ կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններ ունեք։

Արդյո՞ք կարող եմ կրծքով կերակրել համավարակի ժամանակ։

Իհա՛րկե։ Կրծքի կաթի միջոցով փոքրիկներին հակամարմիններ են փոխանցվում։ Դրանք բոլոր փոքրիկների առողջության հիմնաքարն են և պաշտպանում են նրանց բազմաթիվ վարակներից։ Կրծքի կաթում առկա հակամարմիններն ու կենսաակտիվ բաղադրիչները կարող են պայքարել կորոնավիրուսային հիվանդության դեմ, եթե ձեր փոքրիկը վարակված է։

Եթե ձեր փոքրիկը վեց ամսական է կամ ավելի փոքր, նրան պետք է բացառապես կրծքով կերակրել։ Երբ փոքրիկն արդեն վեց ամսական է, շարունակե՛ք կրծքով կերակրել՝ հարստացնելով նրա սննդակարգը առողջարար և անվտանգ հավելյալ սննդով։

Կորոնավիրուսային վարակը կարո՞ ղ է փոխանցվել փոքրիկին կրծքի կաթի միջոցով։

Առ այսօր կորոնավիրուսային հիվանդության ակտիվ մասնիկների փոխանցումը կրծքի կաթի միջոցով (թե՛ կրծքով կերակրելիս, և թե՛ կրծքի կթած կաթով կերակրելիս) չեն հայտնաբերվել։ Հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են։

Ձեր փոքրիկին մաշկը մաշկին շփում է անհրաժեշտ։ Ապահովե՛ք այն։ Փոքրիկին ձեր մարմնին մոտեցնելը նպաստում է կրծքով կերակրումը վաղ սկսելուն, ինչը նաև նվազեցնում է նորածնային մահացությունը։ Ճիշտ ժամանակին ամեն ինչ անելը ոսկի է խորհուրդ է տրվում սկսել կրծքով կերակրումը ծննդաբերությունից հետո առաջին ժամի ընթացքում։

Արդյոք կարո՞ղ եմ կրծքով կերակրել, եթե վարակված եմ կորոնավիրուսով կամ կասկածում եմ, որ վարակված եմ։

Այո՛։ Շարունակե՛ք կրծքով կերակրել՝ համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին հետևելով։ Դրանց թվին են պատկանում դիմակ կրելը ձեռքերը օճառով լվանալը կամ ախտահանիչով մաքրելը փոքրիկին դիպչելուց առաջ և հետո, ինչպես նաև՝ շփման մակերեսները պարբերաբար մաքրելն ու ախտահանելը։ Կրծքավանդակը հարկավոր է լվանալ միայն այն դեպքում, եթե հենց նոր հազացել եք։ Այլապես, կրծքերը յուրաքանչյուր կերակրելուց առաջ լվանալ հարկավոր չէ։

Ինչպես սովորաբար, անպայման լավ լվացե՛ք կթիչները, կաթի և կերակրման համար նախատեսված տարաները դրանք օգտագործելուց առաջ։

Ի՞նչ անել, եթե այնքան թույլ եմ, որ չեմ կարող կրծքով կերակրել։

Եթե այնքան թույլ եք, որ չեք կարող կրծքով կերակրել, փորձե՛ք այլ անվտանգ եղանակ գտնել կրծքի կաթով փոքրիկին կերակրելու համար։ Կարող եք կթել և կերակրել փոքրիկին մաքուր բաժակով կամ գդալով։ Կարող եք նաև կրծքի կաթի դոնորներից օգտվել, եթե այդպիսիք կան։ Խորհրդակցե՛ք ԿԿ մասնագետի կամ այլ բուժաշխատողների հետ՝ ձեզ հասանելի տարբերակներից օգտվելու համար։

Կթելը նաև կարևոր է կաթնարտադրությունը պահպանելու համար, որպեսզի նորից կերակրե՛ք ձեր փոքրիկին, երբ ձեր առողջությունն արդեն թույլ տա։ Որևէ ֆիքսված ժամանակահատված չկա, որ պետք է անցնի, կրծքով կերակրումը վերսկսելու համար։

Եթե կթած կրծքի կաթով կամ դոնորի (ուրիշ կնոջ) կրծքի կաթով կերակրելը հնարավոր չէ, փոքրիկին կրծքով կարող է կերակրել այլ կին, եթե դա Ձեր համայնքում ընդունելի է։ Կաթնախառնուրդով կերակրելը, եթե այն ճիշտ է պատրաստված, անվտանգ է և հասանելի, ևս տարբերակ է։

Արդյո՞ք կարող եմ կերակրել, եթե երեխաս հիվանդ է։

Շարունակե՛ք կերակրել ձեր փոքրիկին, եթե նա հիվանդ է կամ վարակված։ Անկախ այն բանից, թե ձեր փոքրիկը վարակվել է կորոնավիրուսով, թե՝ հիվանդացել այլ հիվանդությամբ, կարևո՛ր է շարունակել կրծքով կերակրումը։ Կրծքով կերակրելը խթանում է փոքրիկի իմունային համակարգը, իսկ ձեր հակամարմինները փոխանցվում են փոքրիկին կրծքի կաթի միջոցով՝ օգնելով նրան պայքարել վարակների դեմ։

Ինչպես ապահով շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի պայմաններում


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Երեխայի անվտանգությունը

62555977