Skip to main content
Հետադարձ կապ

Խաղադարան

Խաղը երեխայի հիմնական զբաղմունքն է, աշխարհաճանաչողության նրա հիմնական գործիքը: Խաղի արդյունքում զարգանում են երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և զգայական ոլորտները, ակտիվանում է երևակայությունը: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն վաղը: Ուրեմն, եկե՛ք խաղանք:

Հիշե՛ք, երեխաները սովորում են, երբ

  • խաղեր են խաղում,
  • լսում են ձեր պատմությունները, ձեր կարդացած հեքիաթները, իսկ հետո խոսում են դրա մասին,
  • զբոսանքի ժամանակ կամ դրանից հետո խոսում են այն մասին, թե ինչ տեսան,
  • երբ իրենք են պատմություններ պատմում կամ հորինում, արտասանում են, երգում, նկար են դիտում կամ էլ բացատրում են, թե ինչպես են ինչ-որ բան արել:

#LearningAtHome _ Երաժշտություն ենք նվագում

#LearningAtHome _ Չպետքական իրերից համակարգիչ ենք հավաքում
Երեխաներին հաստատ դուր կգա անձնական համակարգիչ պատրաստելու գաղափարը։

#LearningAtHome _ Տունը գանձերի կղզի է
Մի տուփի մեջ դնում ու պահում եք այն, ինչ ձեր երեխան սիրում է ուտել։ Կարող եք նաև նամակ թաքցնել։

#LearningAtHome _ Նոր հեքիաթ ենք գրում
Երեխաները կարող են անձամբ նկարազարդել գիրքը։

#LearningAtHome _ Պատրաստում ենք միասին
Միասին ուտեստներ պատրաստելը նպաստում է երեխայի սոցիալ-զգայական, խոսքի և մտավոր կարողությունների զարգացմանը

Դրական ծնողավարում